Լրահոս

10.09.2013 13:39


Պուտինի դեմ մահափորձի կազմակերպիչն այսօր կդատապարտվի

Պուտինի դեմ մահափորձի կազմակերպիչն այսօր կդատապարտվի

Մոսկվայի քաղաքային դատարանի դատախազն առաջարկել է Վլ. Պուտինի դեմ մահափորձ կազմակերպած, Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինին ազատազրկել 15 տարով, ազատազրկումն իրականացնել խիստ ռեժիմի կալանավայրում, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ հիմնական պատժաժամկետի լրանալուց հետո ազատությունը սահմանափակել ևս մեկ տարով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։

2012-ին՝ մահափորձի կամակերպման ժամանակ, Վ. Պուտինը վարում էր ՌԴ վարչապետի պաշտոնը։ Նույն թվականի փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկացրին Օդեսայում միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործների ձերբակալության մասին։ Հետախուզվողների կալանավորումն անմիջապես հաջորդել էր Օդեսայի բնակարաններից մեկում ինքնաշեն ռումբի պատահական պայթյունին։ Երեք կազմակերպիչներից մեկը՝ Չեչնիայի քաղաքացի Ռուսլան Մադաևը, տեղում մահացել էր, իսկ Ղազախստանի բնակիչ Իլյա Պյանզինը Ուկրաինայի անվտանգության աշխատակիցներին պատմել էր, որ հանցակիցների հետ պայթուցիչը նախապատրաստել էին Վ. Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ իրականացնելու համար։ Կասկածյալի խոսքերով՝ Պուտինի դեմ մահափորձը Մոսկվայում անմիջապես հետևելու էր ՌԴ նախագահի 2012թ. ընտրություններին։ Հանցագործներն ինքնաշեն ականը պայթեցնելու էին Պուտինին ուղեկցող մեքենաների ճանապարհին։

Պյանզինը ՌԴ գլխավոր դատախազության հայցով հանձնվեց ռուսական կողմին։ Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրյալին կներկայացնի սահմանված պատիժը։

Այս խորագրի վերջին նյութերը