Ամստերդամում Վինսենթ Վան Գոգի թանգարանը հայտնել է հոլանդացի նկարչի՝ նախկինում անհայտ կտավի հայտնաբերման մասին՝ Մայրամուտը Մոնմաժուրում անվամբ։ Այս մասին տեղեկացնում է Associated Press–ը։ Կտավը պատկերում է վերջալույսը ժայռոտ տեղանքում՝ բենեդիկտյան մենաստան Մոնմաժուրի համապատկերին։ Ինչպես նկատել են նկարչի կենսագիրները, արվեստագետը հմայված էր Մոնմաժուրի բնությամբ։ Թանգարանի փորձագետները հայտարարել են, որ կտավի հեղինակին «հայտնաբերել են» նկարում օգտագործված նյութերի, ինչպես նաև նկարչի՝ 1888 թ. Առլեում գրած նամակների շնորհիվ։ Կտավը նկարվել է ավելի ուշ ժամանակաշրջանում, որը Վան Գոգի ստեղծագործական կարիերայի գագաթնակետն է համարվում։ Այդ ընթացքում են ստեղծվել այնպիսի հայտնի կտավներ, ինչպիսիք են «Արևածաղիկները», «Դեղին տունը», «Սենյակը Առլեում» և այլն։ Բացահայտվել է նաև, որ նկարչի եղբորը՝ Թեո Վան Գոգին պատկանած այդ կտավը վաճառվել է 1901թ.։ Թանգարանը չի հրապարակել նկարի սեփականատիրոջ անունը։
1991-ին կտավը բերվել է թանգարան, սակայն նկարչի ստորագրության բացակայության պատճառով չի ընդունվել իբրև բնագիր։ Դրանից հետո ևս 20 տարի կտավը մոռացության է մատնվել փոշոտ նկուղում։ Վան Գոգի մյուս ստեղծագործությունների կողքին սեպտեմբերի 24-ից Ամստերդամի թանգարանում կցուցադրվի նաև «Մայրամուտը Մոնմաժուրում»։
Վան Գոգն ինքնասպանություն գործեց 37 տարեկան հասակում։ Հայտնի է, որ ողջ կյանքի ընթացքում նկարիչն ընդամենը մեկ կտավ է վաճառել՝ «Խաղողի այգիները Առլեում»։
Հայտնաբերվել է Վան Գոգի՝ նախկինում անհայտ կտավ