«Ախր, որ իմանամ՝ ինչ պետք ա ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ՝ ինչ պետք ա ասեմ, ո՞նց ասեմ»:
Հիշում եք, չէ՞, «Նվագախմբի տղաներ» ֆիլմում Դինջ անունով հերոսի այս խոսքը:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած պատգամավորներ-Էդվարդ Նալբանդյան փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը Մաքսային միությանը միանալու հարցի շուրջ մեկ ժամ «պատասխանելով» պատգամավորների հարցերին՝ ըստ էության, ոչինչ չի ասել, ինչն էլ հիասթափեցրել է նրան լսող ընդդիմադիր պատգամավորներին:
Նալբանդյանն իրեն դրսևորել է «Դինջի» պես: Մարդը եթե իմանար՝ ինչն ինչոց է, երևի բավարարեր ընդդիմադիր պատգամավորների հետաքրքրասիրությունը: Բայց որ չգիտի՝ ինչու, ինչպես, ինչ հանգամանքներից ելնելով հանկարծ իր շեֆը որոշեց, որ մեր երկիրը պետք է միանա Մաքսային միությանը, այդ դեպքում ո՞նց պատասխաներ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Մինչև սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայից ազդարարեց իր կողմից կայացված միանձնյա որոշման մասին, Նալբանդյանն ակտիվորեն շարունակում էր ճանապարհորդել եվրոպական մայրաքաղաքներում և, ի դեպ, հաճախ տուն էլ չէր հասնում կամ հայրենիքը մի պահ տեսնում էր «աերոպորտից աերոպորտ» կարճատև սպասումների ժամանակ:
Թռչում էր եվրոպական պետությունների վրայով՝ ջանալով տեղավորվել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի նախաստորագրման «ժամանակացույցի մեջ»:
Ի՞նչ իմանար մեր «Դինջը», որ այստեղ Սերժ Սարգսյանը զբաղված է լրիվ ուրիշ գործով, ո՞րտեղից իմանար մեր «Դինջը», որ իր ղեկավարն էլ իր հերթին է ջանում երկրի արտաքին քաղաքական վեկտորը 180 աստիճանով փոխել:
Դե, եթե երկար ժամանակ իրարից «բեխաբար» շարունակել են ակտիվորեն գործել, էս մեր խեղճ «Դինջը» հիմա իր չիմացած հարցերին պատասխանի, որ ի՞նչ անի:
Մարդը շատ-շատ կարող է ասել, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալու խիստ նախաձեռնողական գործընթացին զուգահեռ շարունակելու է համագործակցությունը ԵՄ-ի հետ: Եվ մեկ էլ կարող է ասել, որ Մաքսային միությանն անդամագրվելով՝ Ղարաբաղին վտանգ չի սպառնում:
Այսինքն՝ ասել այնքան բան, որքան Սերժ Սարգսյանը հարմար է գտել փոխանցել «Դինջին» ԱԺ դահլիճ մտնելուց առաջ:
Հիշատակված ֆիլմի հեղափոխական հերոս Ցոլակ Դարբինյանի դերում այսօր հայտնված Սերժ Սարգսյանը չափազանց գաղտնապահ է և իր որոշման մասին ոչինչ չի ասել անգամ «Դինջ»–Նալբանդյանին՝ վերջինիս դնելով անհարմար վիճակի մեջ:
Հասկանալի է, որ նորօրյա «Ցոլակ Դարբինյանը» սեփական որոշումն ու քայլերը գաղտնի է պահել նաև «նվագախմբում» աշխատող բոլոր «երաժիշտներից», կամ որ ավելի հավանական է՝ Սարգսյանն էլ է միայն վերջերս պարզել, որ ուզում է Մաքսային միություն մտնել, էլ ուր մնաց, թե Նալբանդյանին հասցրած լիներ տեղյակ պահել այդ մասին:
Ուշագրավն այն է, որ այսօր բոլորը՝ հարվածային ու փողային գործիքների վրա նվագողները, դարձյալ չիմանալով, թե «Ցոլակ Դարբինյանն» ուր է տանում երկիրը, հերթով նույն բանն են կրկնում՝ «Մենք շարունակելու ենք համագործակցել նաև ԵՄ-ի հետ»:
Ավաղ Արևմուտքից ֆիլմի մեկ այլ հերոսի՝ «միստր Նոքսի» դերում հանդես եկող եվրապաշտոնյաները պատասխանում են. «Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»:
Ահա այսպես ավարտվեց «արևմտամետ» Սերժ Սարգսյանի հերթական «նախաձեռնողականությունը»։
Ցոլակ Դարբինյանը, Դինջը և միստր Նոքսը

Կիմա Եղիազարյան