13-ամյա ռումինացի երգիչ Յոնուց Չերչիլն այսօր հերքել է իր հայ լինելու մասին խոսակցությունները՝ «7օր»-ին ասելով, որ պարզապես դեմքի թխությամբ է նման հայերին։
Հայաստանի և հայերի մասին էլ պատանի երգիչը գրեթե տեղեկություն չի ունեցել, միայն նշել է, որ մարդիկ շատ ջերմ են, հայ աղջիկները՝ գեղեցիկ,հայկական երաժշտությունն էլ շատ լավն է և նման է ռումինական «մանելե»-ին։ Սա նման է այն ոճին, որը Հայաստանում «ռաբիս» են անվանում։
Յոնուց Չերչիլը Հայաստան հյուրախաղերի է եկել։ Հայկական շուկան գրավելու համար Յոնուց Չերչիլն ու նրան աջակցողները որևէ բան չեն արել, և երբ հյուրախաղերի հրավերն ստացել են, շատ են զարմացել, որ պատանի երգիչն այդքան հանրահայտ է Հայաստանում։ Նա եկել է հոր և եղբոր հետ միասին, ովքեր խոստովանել են, որ շատ հպարտ են, որ իրենց ընտանիքի ամենակրտսերն ամենահայտնին է, և հաճախ նրան անգամ դիմում են «շեֆ» բառով։
Յոնուց Չերչիլի օրակարգը բավական հագեցած է, և նրա հոր խոսքերով՝ ընդամենը մի քանի օր է հանգիստ ունենում։ «7օր»-ի հարցին էլ, թե երբեմն չի՞ հոգնում այդ ծանրաբեռնվածությունից և չի՞ ցանկանում մանկական խաղեր խաղալ, Յոնուց Չերչիլը պատասխանել է.
Յոնուց Չերչիլը հայ չէ
13-ամյա ռումինացի երգիչ Յոնուց Չերչիլն այսօր հերքել է իր հայ լինելու մասին խոսակցությունները՝ «7օր»-ին ասելով, որ պարզապես դեմքի թխությամբ է նման հայերին։
Հայաստանի և հայերի մասին էլ պատանի երգիչը գրեթե տեղեկություն չի ունեցել, միայն նշել է, որ մարդիկ շատ ջերմ են, հայ աղջիկները՝ գեղեցիկ, հայկական երաժշտությունն էլ շատ լավն է և նման է ռումինական «մանելե»-ին։ Սա նման է այն ոճին, որը Հայաստանում «ռաբիս» են անվանում։
Յոնուց Չերչիլը Հայաստան հյուրախաղերի է եկել։ Հայկական շուկան գրավելու համար Յոնուց Չերչիլն ու նրան աջակցողները որևէ բան չեն արել, և երբ հյուրախաղերի հրավերն ստացել են, շատ են զարմացել, որ պատանի երգիչն այդքան հանրահայտ է Հայաստանում։ Նա եկել է հոր և եղբոր հետ միասին, ովքեր խոստովանել են, որ շատ հպարտ են, որ իրենց ընտանիքի ամենակրտսերն ամենահայտնին է, և հաճախ նրան անգամ դիմում են «շեֆ» բառով։
Յոնուց Չերչիլի օրակարգը բավական հագեցած է, և նրա հոր խոսքերով՝ ընդամենը մի քանի օր է հանգիստ ունենում։ «7օր»-ի հարցին էլ, թե երբեմն չի՞ հոգնում այդ ծանրաբեռնվածությունից և չի՞ ցանկանում մանկական խաղեր խաղալ, Յոնուց Չերչիլը պատասխանել է.
-Երաժշտությունն ինձ համար արդեն խաղ է։
7or.am