Լրահոս

18.07.2009 15:57


Լևոն Իգիթյանին դուր է գալիս Հյուսիսային պողոտան, և նա սիրում է իր քաղաքը

Լևոն Իգիթյանին դուր է գալիս Հյուսիսային պողոտան, և նա սիրում է իր քաղաքը

-Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, կարող եմ նաև գրել և ստորագրել. այսպիսի բարձր որակի շինարարություն Երևանում երբեք չի եղել,-«Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը։

Նա ասել է նաև, թե իրեն դուր է գալիս Հյուսիսային պողոտան, ու համամիտ չէ նրանց հետ, ովքեր ասում են, թե քանդվել են այն հուշարձանները, որոնք մինչ պողոտայի կառուցումը կային այդտեղ.

-Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ հուշարձաններ են եղել այդտեղ։

Պատասխանելով հարցին, թե իրեն դուր գալի՞ս է Երևան քաղաքի ընդհանուր տեսքը, ճարտարապետն ասել է.

-Ինչ ուզում է լինի, ես Երևանը սիրում եմ։ Բայց փոփոխությունների կարիք շատ կա։ Եթե ուզում եք իմանալ, առաջին փոփոխությունը պետք է սկսել մարդկանց հոգեբանությունից, իսկ դա արագ չի լինում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը