Փայլակ Հայրապետյան. «Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ տեղի ունեցած հանցագործություն է»
Գործարար Փայլակ Հայրապետյանը պատրաստ է գնալ մինչև վերջ և հասնել նրան, որ իրեն ունեզրկածները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
–Ես կորցնելու բան չունեմ. ես արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Ես վախենալու ոչինչ չունեմ, պայքարելու եմ մինչև վե՛րջ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Փ. Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, գործարար Աշոտ Սուքիասյանիև «Ամերիաբանկի»–ի մասնակցությամբ օֆշորային աղմկահարույց պատմությանը։
Փ. Հայրապետյանը տեղի ունեցածը բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ հանցագործություն է համարում։
–Եթե վարչապետն անգամ մասնակից չի եղել այդ հանցագործությանը, բայց իմացել է ու ձեռքը չի բռնել, արդե՛ն հանցագործություն է։ Կարող էր, չէ՞, ձեռքը բռներ ու ասեր՝ այդպիսի բան մի՛ արա։ Իմանալ, չհայտնելն էլ է հանցագործություն։ Հիմա էլ գիտեն, ու գործն ընթացք չի ստանում։ Արդեն հավատս կորցրել եմ։ Ախր ամեն ինչ բացահայտ է։ Էլ բացահայտելու ոչնինչ չկա,– նշում է գործարարը։
Հայրապետյանը նաև վստահ է, որ ի սկզբանե իրեն ունեզրկելու ծրագիր է մշակվել։ Դրանում համոզվելու համար Փ. Հայրապետյանը ուշադրություն է հրավիրում իր ունեցվածքը «Ամերիաբանկ»–ի կողմից գրավադրելու հանգամանքին այն դեպքում, երբ հենց նույն բանկի կազմած բիզնես–ծրագրի համարձայն՝ ««Գլոբալ կարատ» ՍՊԸ-ն» Սիերա Լիոնեի 810 հազար հա տարածքում 10 հազար տոննա ոսկի և մոտավորապես 9.6 միլիոն կարատ ադամանդի հանք ունի:
–Բոլորովին անհրաժեշտ չէր, որ այդ խուլիգան բանկը գրավ դներ իմ ունեցվածքը։ Արդեն 10 հազար տոննա ոսկու հիման վրա կարող էին վարկը տալ։ Նշանակում է՝ ի սկզբանե նպատակ են ունեցել ինձ ունեզրկել։ Առաջին իսկ օրվանից դրանց ժողովները, դրանց ամեն ինչը «քցելու» համար էր։ Առաջին օրվանից էր դա որոշված։ Էլ չեն իմացել, որ ես մինչև վերջ գնալու եմ։ Մտածել են, որ առաջին, երկրորդ շենքը կվերցնեն, ես ձայն չեմ հանի, ամեն ինչ կվերջացնեն, կփակեն։ Իսկ հենց ինձ են որոշել քցել, որովհետև մտածել են՝ ես հայրենասեր մարդ եմ, երկար չեմ մտածի, չեմ տա իրավաբաններին, որ խոր ուսումնասիրեն։ Ու մենակ նրա համար, որ 10 հազար բանվոր աշխատի, որպես հայրենասեր՝ ունեցվածքս կտամ։ Ես էլ հավատալով ու լինելով հայրենասեր՝ գնացել եմ դրան։
Ունեզրկված գործարարը նաև ընդգծել է, որ ինքը հայրենիքին սիրահարված մարդ է, իսկ սիրահարված մարդը կույր է լինում.
–Ես կույր էի ու չէի տեսնում, որ իմ կողքին հանցագործներ են,–խոստովանել է Փ. Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյան. «Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ տեղի ունեցած հանցագործություն է»
Գործարար Փայլակ Հայրապետյանը պատրաստ է գնալ մինչև վերջ և հասնել նրան, որ իրեն ունեզրկածները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
–Ես կորցնելու բան չունեմ. ես արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Ես վախենալու ոչինչ չունեմ, պայքարելու եմ մինչև վե՛րջ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Փ. Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, գործարար Աշոտ Սուքիասյանի և «Ամերիաբանկի»–ի մասնակցությամբ օֆշորային աղմկահարույց պատմությանը։

7or.am