Լրահոս

11.09.2013 12:31


Փորձագետ. «Թե՛ ՄՄ-ն, թե՛ ԵՄ-ն սահմանափակում են մեր բոլոր հնարավորությունները»

Փորձագետ. «Թե՛ ՄՄ-ն, թե՛ ԵՄ-ն սահմանափակում են մեր բոլոր հնարավորությունները»

Այսօրվա ասուլիսին խոսելով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման մասին՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասել է, թե հարցն առաջին հերթին պետք է դիտարկվի ինքնիշխանության տեսանկյունից.

–Անկախ նրանից՝ խոսում են Մաքսային միությունից կամ ասոցացման համաձայնագրից, պետք հասկանալ, որ խոսքը գնում է սուվերենության մասին: Մենք ունենք Արցախի հիմնախնդիր, և հարց է, թե սուվերենությունը որքանով է անդրադառնալու Արցախի հարցին: Ո՛չ ՄՄ-ի, ո՛չ էլ ԵՄ-ի հետ Հայաստանը սահման չունի: Մենք ունենք 3 խնդիր` սուվերենություն, Արցախի հարց և սահման: Նույն բանը տեղի ունեցավ նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Բախտորոշ հարցերի հետ նման կերպ վարվելը սխալ է: Թե՛ ՄՄ-ն, թե՛ ԵՄ-ն սահմանափակում են մեր բոլոր հնարավորությունները։

ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ընդգծել է, որ պետք է հիմնականում ասեինք Մաքսային միություն. եթե կամ, կամ է, ապա միանշանակ Մաքսային միություն.

–Ինչ վերաբերում է սուվերենության կորստին, կասեմ, որ դա անհարգի հարցադրում է: Միանալով Մաքսային միությանը՝ չկա որևէ սուվերենության կորուստ: Չկա՛ այդպիսի բան: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ ունի դաշնային ռազմավարական հարաբերություններ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը