Ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածները ձերբակալվել են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գուրգեն Թ.-ին և 1970 թ. ծնված Էդիկ Չ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել է 5 մլ-անոց դատարկ ներարկիչ` յուրահատուկ հոտով, ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի հետևի հատվածի դարակից՝ 3 մլ-անոց մեկ այլ ներարկիչ` յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Նույն տեղից հայտնաբերվել է նաև «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ոստիկանները նույն օրը գիշերը, ժամը 01.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Ն. Ստեփանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Հ.-ին:
Գուրգեն Թ.-ն, Էդիկ Չ.-ն և Արման Հ.-ն ձերբակալված են:
Ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածները ձերբակալվել են