Լրահոս

11.09.2013 13:08


Կարեն Կարապետյանն ասել է և կասի՝ համբա՛լ

Կարեն Կարապետյանն ասել է և կասի՝ համբա՛լ

Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Կարեն Կարապետյանից հետարքրքվել են՝ չի՞ զղջում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար աշատելու տարիներին «Նաիրիտ» գործարանի աշխատակից–ցուցարարներից մեկին համբալ անվանելու համար։ Պարզվեց, ոչ միայն չի փոշմանել, այլ հիմա նորից կասեր։

–Դուք նախապատմությունը գիտե՞ք, թե իրենք ինչ էին ասում: Նորից լինի, նույնը կասեմ,-պնդել է Կարեն Կարապետյանը:

Իսկ երբ լրագրողները նրան հիշեցրել են Սերժ Սարգսյանի խոսքերը, թե քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել, Կարեն Կարապետյանը հայտարարել է.

–Ես դուք-ով եմ խոսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը