Լրահոս

11.09.2013 13:17


Օբաման ամերիկացիներին է դիմել Սիրիայի հարցով

Օբաման ամերիկացիներին է դիմել Սիրիայի հարցով

Սիրիական կոնֆլիկտը դարձել է հեռուստատեսությամբ ամերիկյան հասարակությանը դիմելու Բարաք Օբամայի հիմնական թեմաներից մեկը։ Առանձին կոնգրեսականների, ինչպես նաև ամերիկյան հասարակության հետ անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սիրիայի խնդրին ռազմական միջամտությունը չի արժանացել ԱՄՆ բնակչության հավանությանը։ Այս մասին հայտնում է « Associated Press»–ը։

Ամերիկյան հասարակությանն ուղղված խոսքում Օբաման ընդգծել է, որ նախընտրում է սիրիական հարցի դիվանագիտական լուծումը ռազմական միջամտությունից, չնայած վերջինը դեռևս քննարկվում է։ ԱՄՆ առաջնորդը մեկ անգամ ևս նշելով Սիրիայի՝ քիմիական զենքի կիրառման անթույլատրելիությունը ազգային անվտանգության տեսանկյունից՝ կրկնել է, որ ԱՄՆ–ի հնարավոր ռազմական միջամտությունը լինելու է կարճաժամկետ, և այդ պատերազմում չեն լինելու ցամաքային զորքեր։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ–ը պատրաստ է երկու շաբաթով հետաձգել Սիրիայի դեմ հարվածը՝ Դամասկոսի՝ քիմիական զենքի պահեստները միջազգային վերահսկողության տակ դնելու Ռուսաստանի առաջարկը քննարկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը