ՀՀԿ–ական պատգամավոր Արման Սահակյանը ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալը կենացի նման բան է համարում։
–Այսինքն, շատ լավ կլինի, որ մենք ապրանքներ ծախենք Անգլիայում, Ֆրանսիայում, բայց դա չի լինի։ Դա զուտ ցանկություն է։ Մեր համար ավելի հասկանալի և ավելի «տրադիցիոն» է ռուսական շուկան։ Դա աքսիոմա է։ Հայաստանը, ցավոք սրտի, չունի և չի էլ ունենա Եվրոպայի շուկայում արժանի արտադրանք։ Նրանք կայացած շուկաներ են, ավելի մրցակցային և ավելի ուժեղ,–ասել է Ա. Սահակյանը։
«7օր»–ի հարցին՝ Հայաստանի իշխանություններն այս 3-4 տարին այդքան բանը չգիտե՞ին, որ բանակցում էին ասոցացման համաձայնագրին միանալու համար, Ա. Սահակյանը պատասխանել է.
–Գիտեին, բանակցում էին, բայց գլխավորը վերջնական արդյունքն է։
Մեր դիտարկմանը՝ բանակցում էին բանակցելու համա՞ր, նա արձագանքել է.
–Բանակցում էին, որպեսզի ամբողջ փաթեթը հասկանային՝ թե՛ այն առաջարկի, թե՛ այս։ Ի վերջո, շատ սթափ որոշում կայացրին։ Ես ինքնս նախկինում լինելով մեծ առևտրային ընկերության տեր՝ չեմ պատկերացնում, որ Շվեդիայում կամ Ավստրիայում ծախվի հայկական ջուր, մեղր կամ ծիրան։ Մեզ համար շատ ավելի հեշտ է այդ ապրանքները ծախել Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում։
Արման Սահակյան. «Եվրոպան կենացի նման բան է»

7or.am