Հանրային ճնշումն ու հանրային վերահսկողությունը կբերի խնդիրների լուծման
Այսօրվա ասուլիսին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծիք է հայտնել, թե տնտեսական գործընթացների կարգավորման հարցում Հայաստանում չկա պետական վերահսկողություն։ Արդյունքում՝ «ամբողջ աշխարհում տնտեսությունը ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ առաջ է գնում, մեզ մոտ հակառակը՝ հետ է գնում»։
Ըստ բանախոսի՝ վերահսկող մարմիններ կան, սակայն բոլորն ասում են՝ մեր ինչ գործն է: «Տնտեսվարողը հասկանում է, որ եթե թանկացնի, ոչ ոք իրեն ոչինչ չի ասելու, մինչդեռ, եթե ունենանք նորմալ վերահսկողություն, ճշգրիտ գնահատական կտրվի՝ ինչու թանկացավ: Չկա կամք և պրոֆեսիոնալիզմ»,- ասել է ՀԿ նախագահը։
Այսօրվա իրականության պայմաններում խնդրի կարգավորումը Պիպոյան տեսնում է հանրային վերահսկողության մեջ։ «Քանի՞ անգամ եք լսել, որ կառավարության նիստերի ժամանակ մտահոգություն հնչի, երբ որևէ բան թանկանում է: Հանրային ճնշումն ու հանրային վերահսկողությունը կբերի խնդիրների լուծման»,–ասել է նա։

7or.am