Տնտեսական

11.09.2013 13:56


Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի մասին. «Փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից»

Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի մասին. «Փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից»

Այսօր ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) խորհրդարանում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ հարցազրույց կտա միայն Մալաթիայի հիվանդանոցում։

–Էթանք, ես ձեզ ցույց տամ՝ ինչ լավ բաներ եմ արել։ Հաջորդ օրը Փակ շուկայի մասին կխոսամ:

Լրագրողների համառ հարցերից հետո միայն Ս. Ալեքսյանյանը պնդել է, որ իրեն պաշտպանող կանանց ինքը չի ուղարկել։

–Վատ ա՞, որ ինձ պաշտպանում են: Բայց ո՞ւմից են պաշտպանում: Ձեզնից, որովհետև սաղդ իմ մասին ինչքան վատ բան կա՝ գրում եք: Ես վատ բան չեմ անում, դուք էդ ձև եք ներկայացնում։ Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ սաղ պաշտպանում են ինձի, վատ ա՞։ Ոչինչ, մի օր խիղճներդ կգա, ըսենց կխեղդի, կգրեք ճիշտը,–ասել է նա:

Իսկ թե երբ նրա խիղճը կարթնանա, որ պատմամշակութային արժեքը չաղավաղի, Ս. Ալեքսանյանն ասել է.

–Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից: Բա ե՞րբ պետք է ձեր խիղճն արթնանա, որ թողնեք փոքր ու միջին բիզնեսը «շնչի», գործարարները չարտագաղթեն:

Հարցին՝ «Ճի՞շտ է, որ Կարֆուրի տնօրենը Ձեզ նկատողություն է արել», նա պատասխանել է.

Ճիշտ ա, մատ ա թափ տվել վրես, դրա համար էլ, չեք տենո՞ւմ, տնից դուրս չեմ գալիս էս քանի օրը: Էսօր մի կերպ եկա, տեսա իրանք ըստեղ չեն, մի կերպ եկա:

Ս. Ալեքսանյանը նաև հայտարարել է, թե ինքը Փակ շուկայի սեփականատերը չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը