Սօսէի և Ալէնի ժառանգության հիմնադրամը և «ATP» ԲՀ-ն հայտարարել են սոցիալական ցանցերում քարոզարշավ` Հայաստանում հիշատակի անտառ ստեղծելու կապակցությամբ
Սօսէի և Ալէնի ժառանգության հիմնադրամը և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամը հայտարարում են Սօսէ Թովմասեանի և Ալէն Եքիքեանի հիշատակին անտառ ստեղծելու նախաձեռնության մասին: Երիտասարդ զույգը, որն ուներ ամուր կապեր ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուռքում, 4 ամիս առաջ հեռացավ կյանքից ավտովթարի հետևանքով:
Սօսէի եղբոր` Վաչէ Թովմասեանի և նրանց մի քանի մտերիմ ընկերների ջանքերով ստեղծվել է «Ժառանգություն» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել և ընդլայնել այս զույգի կողմից կարևորվող արժեքները, այն է` կրթություն, հայրենադարձություն, կամավորություն և ժողովրդավարություն: «Այս անտառը կլինի Սօսէին և Ալէնին հիշատակելու լավագույն վայրը և միևնույն ժամանակ կունենա դրական ազդեցություն Հայաստանի շրջակա միջավայրի վրա», - նշեց Վաչէն:
Ահա թե ինչպես կգործի այս քարոզարշավը. ամեն անգամ Armenia Tree Project-ի ֆեյսբուքյան էջը “հավանելու” (“Like”) դեպքում հիշատակի անտառում կտնկվի 5 ծառ (www.Facebook.com/ArmeniaTree):
«Սա համատեղ և ինտերակտիվ քարոզարշավ է, որը կարևորում է «ATP» ԲՀ –ի կողմից իրականացվող հսկայական աշխատանքները և մենք կոչ ենք անում տարածել այս տեղեկությունը` անտառը ավելի մեծացնելու նպատակով: Սոցիալական լրատվության բնագավառը ընդգծում է Սօսէի և Ալէնի ուշադրությունը, որն ուղղված էր տեխնոլոգիաների կիրառմանը և մարդկանց ներգրավվածության խրախուսմանը»,- շարունակեց Վաչեն:
Այս քարոզարշավը մեկնարկվել է Սօսէի ծննդյան օրը` սեպտեմբերի 10-ին և կավարտվի Ալէնի ծննդայն օրը` 2014թ-ի մարտի 10-ին: Կազմակերպությունները հույս ունեն հավաքել առնվազն 10,000 “հավանություններ” (“Likes”), որպեսզի հնարավոր լինի 18 հեկտար հողատարածքի վրա տնկել 50,000 ծառ: Այս ակցիայի շնորհիվ ակնկալվում է նաև բարձրացնել իրազեկությունը «ATP» ԲՀ –ի առաքելության մասին: Տնկման վայրը կընտրվի անմիջապես, քանի որ ծառատունկը նախատեսվում է իրականցնել 2014թ-ի գարնանը:
Հարկերից ազատված ներդրումները, որոնք կաջակցեն հիշատակի անտառի ստեղծմանը կարող են արվել «ATP» ԲՀ-ին` զանգահարելով (617) 926-TREE, “ATP” ԲՀ -ի վեբ-կայքի միջոցով, կամ փոստով` Armenia Tree Project, 65 Main Street, Watertown, MA 02472: Նվիրատուները պետք է նշեն, որ նվիրատվությունը կատարվում է ի հիշատակ Սօսէի և Ալէնի:
«Armenia Tree Project» ԲՀ-ն հիմնադրվել է 1994թ-ին` նպատակ ունենալով ծառատունկեր իրականացնել Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում, հայ աշակերտներին տրամադրել բնապահպանական կրթություն, ստեղծել աշխատատեղեր և բարելավել Հայաստանի շրջակա միջավայրը և կենսամակարդակը:
Սօսէ և Ալէն ժառանգություն հիմնադրամը նպատակ ունի շարունակել նրանց տեսլականը ` ստեղծելով նոր ծրագրեր` միևնույն ժամանակ աջակցելով արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերին, որոնք նպատակաուղղված են խորացնել Հայաստանի և սփյուռքի միջև եղած կապը` կարևորելով կրթության, հայրենադարձության և կամավորության դերը:
Սօսէի և Ալէնի հիշատակի անտառի ստեղծում