Լրահոս

11.09.2013 23:27


Աճուրդում վաճառվել են Մերլին Մոնրոյի վերջին լուսանկարները

Աճուրդում վաճառվել են Մերլին Մոնրոյի վերջին լուսանկարները

Նյու Յորքի «Freeman’s» աճուրդի տանը 41 հազար դոլարով վաճառվել են ամերիկացի դերասանուհի Մերլին Մոնրոյի վերջին ֆոտոնկարահանման արդյունքում արված լուսանկարները։

«CBS News» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ աճուրդի են հանվել 1962–ին արված լուսանկարիչ Բերտ Շտերնի լուսանկարները։ Աճուրդն սկսվել է լուսանկարչի՝ ամիսներ առաջ Նյու Յորքի իր տանը մահանալուց հետո։ Նախնական արժեքով՝ նկարները գնահատվել էին 10 հազար դոլար, սակայն աճուրդի վերջում դրանց համար տվել են 41 հազար դոլար։
Նկարներն արվել էին «Vogue» պարբերականի համար։ Դրանց մի մասն էլ թողարկվել էր Շտերնի կյանքի վերջի շրջանում լույս տեսած «Marilyn Monroe: The Complete Last Sitting» աշխատությունում։

Այս խորագրի վերջին նյութերը