Լրահոս

11.09.2013 15:11


ՀՀ ԱԺ–ն Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնական է ընտրում

ՀՀ ԱԺ–ն Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնական է ընտրում

Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականի պաշտոնում առաջադրվել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի և ՀՀ ոստիականպետի խորհրդական Գրիքոր Բադիրյանի թեկնածությունները։ Նրանց ընտրությունը տեղի է ունենալու փակ գաղտնի ձևաչափով։ Իսկ մինչ այդ թեկնածուները պատասխանում են պատգամավորների հարցերին։

Արդարադատության խորհրդի երկու անդամները նշանակվում են ԱԺ քվոտայով։ Այդ պաշտոնում նախկինում հաստատված Գրիգոր Բադիրյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, իսկ մյուս տեղը թափուր էր:

Արդարադատության խորհրդի կազմը ընտրվում է 5 տարի ժամկետով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ նախագահի և ԱԺ–ի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը