ՊՆ քննչական ծառայության պետ. «Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել»
Այսօրվա ասուլիսին ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտնել է, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններով «հստակ հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել»։ «Ավետիք Բուդաղյանի մարմնից հայտնաբերվել ու հանվել են երկու գնդակներ, որոնք, ինչպես հետո փորձաքննությամբ պարզվել է, արձակված են եղել Տիգրան Խաչատրյանի զենքից»,-ասել է Արմեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանն իր ցուցմունքում պնդել է, թե կրակոց եղել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատնից։
ՊՆ քննչական ծառայության պետ. «Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել»
Այսօրվա ասուլիսին ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտնել է, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններով «հստակ հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել»։
«Ավետիք Բուդաղյանի մարմնից հայտնաբերվել ու հանվել են երկու գնդակներ, որոնք, ինչպես հետո փորձաքննությամբ պարզվել է, արձակված են եղել Տիգրան Խաչատրյանի զենքից»,-ասել է Արմեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանն իր ցուցմունքում պնդել է, թե կրակոց եղել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատնից։
7or.am