Սույն քրեական գործը հարուցվելուց շուրջ 1 տարի առաջ՝ 2012 թ.-ին, համապատասխան քննչական հարցադրումներ են ուղարկվել Կիպրոս և Սիերա Լեոնե՝ նպատակ հետապնդելով պարզել օֆշորային և աֆրիկյան ընկերությունների գործունեության, փոխանցված վարկային միջոցների տնօրինման և տվյալ ընկերությունների գումարների հետ Աշոտ Սուքիասյանի առնչության վերաբերյալ:
Մամուլից պարզ դարձավ, որ սույն թվականի ամռանը նմանատիպ մեկ այլ հարցում հղվել էր ՀՀ-ում այդ ժամանակ գտնվող Կիպրոսի Գլխավոր դատախազին: Մինչդեռ մինչ օրս այդ հետազոտությունների և հարցումների վերաբերյալ որևէ պատասխան և տեղեկություն չի տրվել:
Այս հարցերի պատասխանները կարող են լույս սփռել իրականությանը, և, ի վերջո, կպարզվի, թե մասնավորապես որտեղ են գտնվում ՀՀ-ից ուղարկված և ՀՀ չվերադարձած իմ գույքի գրավադրման արդյունքում հափշտակված գումարները: Բացի այդ, կպարզվի, թե Ա. Սուքիասյանն արդյոք ունեցե՞լ է բիզնես Աֆրիկայում, որի համար իբրև թե պետք է սարքավորումներ գներ, շահագործված ադամանդի հումքը ներմուծեր ՀՀ այստեղ նոր աշխատատեղեր ստեղծելու և ոլորտը զարգացնելու համար:
Եթե կան հարցումների պատասխանները, ապա ինչո՞ւ այդ մասին հանրությանը չի իրազեկվում, իսկ եթե չկան, ապա ո՞րն է դրա պատճառը:
Հարցադրում Փայլակ Հայրապետյանի կողմից

Փայլակ Հայրապետյան