Լրահոս

11.09.2013 16:37


ՀՀ էներգետիկայի նախարար. «Գազի սուբսիդավորման հարցը կլուծվի Մաքսային միության ներքո»

ՀՀ էներգետիկայի նախարար. «Գազի սուբսիդավորման հարցը կլուծվի Մաքսային միության ներքո»

ՀՀ իշխանությունը հույս ունի գազի սուբսիդավորման խնդիրը լուծել Մաքսային միությանը Հայաստանի միանալով։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանում ասել է, որ Մաքսային միությանը միանալը Հայաստանի տնտեսության համար դրական է հատկապես էներգետիկայի ոլորտի առումով։

–Մեր հիմնական էներգակիրները ներկրվում են Ռուսաստանից,–ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից գազի սուբսիդավորման հարցը կլուծվի Մաքսային միության ներքո:

–Արդեն լուծումը գտել ենք. դա կապ ուներ Մաքսային միության հետ,–ավելացրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը