Լրահոս

11.09.2013 17:47


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը

Ինչպես գիտեք, վերջերս ՀՀ կառավարությունը հերթական անգամ մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը նվազագույն աշխատավարձը 75.000 դրամ դարձնելու մասին: Եթե նույնիսկ սրանում քաղաքական ենթատեքստ չփնտրենք, ապա միևնույնն է, քաղաքացու սոցիալական խնդիրները մեղմելու ցանկության բացակայությունը եթե չասեմ ակնհայտ, գոնե նկատելի է: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս այս տարվա մարտ ամսին նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
հանդիպման ժամանակ ասել էր, բառացի մեջբերում եմ. «Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ
ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ
աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»:
Ես պարզապես հիշեցնեմ, որ մեր ՀՆԱ աճը կազմում է 0.6%, իսկ գնաճը՝ 9.3%: Հիմա հարցս ուղղում եմ ՀՀ կառավարությանը: Արդյո՞ք Դուք ընդունում եք, որ սա տնտեսական քաղաքականության ձախողում է, և ովքե՞ր, ե՞րբ ու ի՞նչ ձևով են կրելու պատասխանատվություն այս ամենի համար:

Այս խորագրի վերջին նյութերը