Լրահոս

12.09.2013 09:12


ՀՀ անկախության օրվա առթիվ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայում

ՀՀ անկախության օրվա առթիվ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայում

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 17-ից 25-ը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայի մի քանի քաղաքներում՝ տեղի հայ համայնքների և եվրոպացի հանդիսատեսի առջև:

Այցը նախաձեռնել է Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունը՝ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի գլխավորությամբ: Այցի նպատակն է՝ սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ վերահաստատել Հոլանդիայում բնակվող հայերի կապը հայրենիքի հետ՝ ազգային երգի և պարի միջոցով:

Ըստ խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի՝ Հոլանդիայի ելույթներով «Կարին»-ն առիթ կունենա նաև ազգային երգ ու պարով եվրոպացի հանդիսատեսին ներկայացնելու այն հարուստ ու բազմամյա մշակույթը, որի կրողն է հայ ժողովուրդը:

Մոտ մեկ շաբաթ տևող այցի ընթացքում «Կարին»-ը ելույթ կունենա Հոլանդիայի երեք քաղաքներում՝ սեպտեմբերի 19-ին՝ Ալմելոյում, 21ին՝ Մաստրիխտում և 24-ին՝ Հաագայում:

Այս խորագրի վերջին նյութերը