Երբ Սերժ Սարգսյանը իշխանական կոմսոմոլի՝ բազեականների, հետ հանդիպման ժամանակ ցանկություն հայտնեց, որ Ադրբեջանում վերընտրվի Իլհամ Ալիևը, արդեն իսկ պարզ էր, որ խիարը կրկին թարս է բուսնելու։
Ալիևի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։
«Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնա ներկայիս ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, այնքան արագ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը:ԱյդմարդնուիրշրջապատըՀայաստանըդեպիանդունդնենտանում:Համաձայննրանցսեփականպաշտոնականվիճակագրության`ամենտարի80հազարհայլքումէերկիրը:Եթեայդպեսգնա, ապա 5-6 տարի հետո Հայաստանում մնալու է մեկ միլիոնից էլ պակաս մարդ»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Փաստորեն, Սարգսյանն ու Ալիևը փոխադարձաբար ցանկանում են դիմացինին տեսնել նախագահի աթոռին։ Բայց եթե Սերժ Սարգսյանի ցանկությունն անմեղսունակության, անարժանապատվության և նախկին շեֆի որդուն քծնելու ենթագիտակցական մղման հետևանք է, ապա Իլհամ Ալիևը շատ կոնկրետ նպատակով է ուզում, որպեսզի Սերժը մնա ՀՀ նախագահի պաշտոնում։
Ստացվում է, որ Սարգսյանի ու Ալիևի շահերը և ցանկություններն ամբողջությամբ համընկնում են։ Ցավալին այն է, որ այդ համընկնումից շահում է միայն Ադրբեջանը, քանզի Ալիևը ճիշտ է՝ եթե Սարգսյանը երկար մնա իշխանության ղեկին, ապա մենք սարսափելի կորսուտներ կունենանք։ Եկե՛ք, ուրեմն, «Ո՛չ» ասենք Սարգսյանին կամ, որ նույնն է, Ալիևի ցանկությանը։
Սարգսյանն ու Ալիևն ընդդեմ Հայաստանի
Երբ Սերժ Սարգսյանը իշխանական կոմսոմոլի՝ բազեականների, հետ հանդիպման ժամանակ ցանկություն հայտնեց, որ Ադրբեջանում վերընտրվի Իլհամ Ալիևը, արդեն իսկ պարզ էր, որ խիարը կրկին թարս է բուսնելու։
Ալիևի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։
«Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնա ներկայիս ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, այնքան արագ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը: Այդ մարդն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում: Համաձայն նրանց սեփական պաշտոնական վիճակագրության`ամեն տարի 80 հազար հայ լքում է երկիրը: Եթե այդպես գնա, ապա 5-6 տարի հետո Հայաստանում մնալու է մեկ միլիոնից էլ պակաս մարդ»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Սևակ Մինասյան