Լրահոս

12.09.2013 11:42


ԱՄՆ Արկանզաս նահանգի ուսուցիչներին թույլատրել են զինված մտնել դպրոց

ԱՄՆ Արկանզաս նահանգի ուսուցիչներին թույլատրել են զինված մտնել դպրոց

Արկանզաս նահանգի 13 դպրոցների ուսուցիչներ, անվտանգության նկատառումներով, այսուհետև աշխատանքի վայրում զենք կկրեն։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, որոշումը կայացվել է նախօրեին և ուժի մեջ կլինի երկու տարի։

Այս մասին նահանգի ղեկավարությունը հայտնել էր դեռևս օգոստոսին 2012-ին Նյու թաուն քաղաքի Սենդի հուկ դպրոցի դեպքերի կրկնությունից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյու թաունում 20-ամյա Ադամ Լանզան, սպանելով սեփական մորը, ներխուժել էր դպրոց, ուր աշխատում էր ուսուցչուհի մայրը, և ինքնաձիգից կրակ բացել, որի հետևանքով զոհվել էր 20 երեխա։ Ավելի ուշ նշվում էր, որ Լանզան զոհերի թվով ցանկացել է գերազանցել նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկին, ինչի համար էլ թիրախ է ընտրել դպրոցը։

Ամերիկյան դպրոցներում սպանությունները կանխարգելելու նպատակով տարվել են նաև այլ աշխատանքներ. մասնավորապես Օհայո, Տեխաս և Յուտա նահանգներում ուսուցիչների համար անց են կացվել հրաձգության անվճար դասընթացներ, բացի այդ, բազմաթիվ ուսումնական հաստատություններում ստեղծվել է զինված պահակակետ։

Այս խորագրի վերջին նյութերը