Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու Հայաստան այցի կապակցությամբ:
2008թ. հուլիսի 21-ին վրացական իշխանությունների կողմից Ախալքալաքում ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատյանի դատարանը ակնհայտ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիորեն առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա քաղաքական և հասարակական գործունեությանը: Վրաստանի Վերաքննիչ և Գերագույն դատարանները թողել են վճիռն անփոփոխ: Վահագն Չախալյանը այն ջավախքահայ գործիչներից է, որը հետևողականորեն հանդես է գալիս վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ: Թեև նրա հանրային գործունեությունն ընթանում էր բացառապես օրինականության սահմաններում, սակայն ժողովրդի մեջ նրա հեղինակությունը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբավը ստիպեցին վրաց իշխանություններին կազմակերպել նրա չեզոքացման գործողությունը, որի արդյունքում նա այսօր բանտում է: Սույն թվականի հունվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վահագն Չախալյանի պաշտպանության մտավորականների հանձնախումբը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալյանի խնդրին' անհապաղ նրան ազատ արձակելով: Վահագն Չախալյանի պաշտպանության մտավորականների հանձնախմբի անդամներ'
Ալեք Ենիգոմշյան, Երվանդ Մանարյան, Լեւոն Խեչոյան, Կարինե Խոդիկյան, Աշոտ Ադամյան, Տիգրան Խզմալյան
Բաց նամակ Միխայիլ Սահակաշվիլիին