Լրահոս

24.11.2010 15:39


Քաղաքագետ. «Աստանայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի»

«7օր»-ի հետ զրույցում քննարկելով դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքն ու ակնկալիքները՝ քաղաքագետ Վահե Սարգսյանն ասել է, թե փորձագետների շրջանում տարածված է մնում այն կարծիքը, որ այդ հանդիպման ընթացքում որևէ առաջընթաց դժվար թե գրանցվի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության շրջանակներում ընդհանրապես առաջընթաց չի եղել։

-Ադրբեջանի վարած քաղաքական գործընթացում ընդհանրապես փոփոխություն չկա, և չեմ կարծում, թե այդպիսի դիրքորոշման պայմաններում ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրել հայկական կողմը։ Ավելին, հայկական կողմի միակ արդարացված քայլը կարելի է համարել այն, որ գոյություն ունեցող պայմաններում ոչ մի փաստաթուղթ չստորագրվի,-ավարտել է իր խոսքը քաղաքագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում ոչ մի լուրջ փաստաթուղթ Աստանայում չի ստորագրվի։

Այս խորագրի վերջին նյութերը