Գեբելսյան քարոզչամեքենայի պտուտակները և Սերժի վերջին հույսը
Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Սերժ Սարգսյանը, չունենալով անհրաժեշտ նվազագույն լեգիտիմություն, փորձեց բացը լրացնել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը միջազգային ասպարեզում աճուրդի հանելու միջոցով։
Նորություն չէ նաև այն, որ Բաղրամյան 26–ը և Տիգրան Սարգսյանի նստավայրը վերածվել է երիտմուտիլովշիկների կողմից կառավարվող ստի ու կեղծիքի արտադրամասի։ Ամեն օր որոշ մարդիկ աշխատանքի են գալիս ոչ թե բյուջեից ստացած աշխատավարձով պետական նշանակության խնդիրներ լուծելու, այլ «սև» դրամարկղից ստացած գումարներով «մուտիտներ» արտադրելու և տարածելու նպատակասլացությամբ։
Դե իսկ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու համար Ս. Սարգսյանին պետք էր գեբելսյան քարոզչամեքենա, որը կտիրաժավորեր Բաղրամյան 26–ում և վարչապետի առանձնասենյակում արտադրված «մուտիտները»՝ առաջնորդվելով «Քանի ոչխարի էլ համոզենք, որ Սերժ Սարգսյանն արևմտամետ է, բարի, ամենակարող, օլիգարխների դեմ սրբազան պայքարի ելած և բարեփոխիչ, իսկ Տիգրան Սարգսյանը բարեպաշտ է, օֆշորից հեռու և բարեշրջիչ, էլի «քյար» է» սկզբունքով։
Գեբելսյան քարոզչամեքենայի աշխատանքային բնույթը շատ միօրինակ է, պարզունակ և կանխատեսելի։ Շատ դեպքերում երիտմուտիլովշիկների մոտ նկատվում է ստեղծագործական մտքի պակաս և ժանրի կրիզիս։ Բայց անհեթեթությունների և մտավոր հաշմանդամության տարածման գործում հետևողականության և համառության պակասի մեջ նրանց չես մեղադրի։
Գեբելսյան քարոզչամեքենան հստակ կառուցվածք ունի։ Դրա մեջ են մտնում թերթերը, կայքերը, անհատ «վերլուծաբանները», սոցիալական ցանցերում վխտացող իրական դեմքերն ու «ֆեյքերը», «ընդդիմադիր» քաղդհոլները, պետպատվերով ըմբոստացող քաղաքացիական ակտիվիստները և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ՝ խիստ «աստվածավախ»։
Հեռուստատեսությունները նույնպես գեբելսյան քարոզչամեքենայի մաս են կազմում, բայց հիմնականում աշխատում են ապաքաղաքական գործիքներով. դրանք զբաղված են հանրության լյումպենական շերտին սերիալների և այլ ախմախությունների միջոցով է՛լ ավելի մարգինալ դարձնելու և ընտրակաշառքի սպասողների բանակ ստեղծելու գործով։
Նկատենք, որ իշխանության քարոզչագործիքակազմը բազմազան է։ Կան քարշակ ուժեր և նեոբոլշևիկյան գաղափարախոսությունն առաջ տանող լրատվամիջոցներ։ Դրանք են ղարաբաղցի ռենեգատ Հայկազն Ղահրիյանին պատկանող «Lragir.am» և բանակից խուսափելու համար «քաղբանտարկյալ» դարձած Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» կայքերը։ Սրանք հասարակության ու պետության դեմ պայքարի մեխանիզմում մեծ պտուտակի կարգավիճակ ունեն։
Կան նաև փոքր պտուտակներ, որոնք հիմնականում զբաղված են վերը նշված քարշակ լրատվամիջոցների համար «մուտիտի» նյութ ապահովելով կամ մանր–մունր այլ հարցերով։
Փոքր պտուտակների թվին են պատկանում բազմաթիվ ու բազմապիսի կայքեր ու կայքիկներ, ինչպես նաև գրեթե բոլոր ազդեցիկ օրաթերթերը, այդ թվում՝ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Բացառություն է կազմում և իշխանական վերահսկողությունից դուրս է միայն «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Մեծ և փոքր պտուտակների համագործակցության սխեման հետևյալն է։ Սկզբում «մուտիտ» կամ ապատեղեկատվություն է տարածվում որևէ «անկախ» ու փոքր պտուտակով, որից հետո մեծ պտուտակները վերցնում են «պասը» և որպես կայացած փաստ ներկայացնում այն՝ շտապելով «վերլուծություն» մատուցել «փաստի» կապակցությամբ։ Ճիշտ է, երբեմն «վերլուծությունն» առաջ է ընկնում «լուրից», քանզի լուրի ու «վերլուծության» հեղինակը նույն կենտրոնն է լինում և խառնում է տեղերը, բայց, որպես կանոն, վերը նշված մեխանիզմը հստակ է գործում՝ «մուտիտ»–«վերլուծություն» հերթականությամբ։
Վերջերս այդ սխեմայի դրսևորման հերթական փաստը գրանցվեց։ Գեբելսյան քարոզչամեքենայի փոքր պտուտակ «Հայկական ժամանակը», հիմնվելով իր «հավաստի» աղբյուրների վրա, «լուր» տարածեց այն մասին, թե, իբր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշանակվելու է փոխվարչապետ։ «Մուտիտի» նպատակը շատ պարզ էր, և հնարավոր չէր թաքցնել Սերժ Սարգսյանի «արևմտամետ» ականջները։
ՀԺ–ի այդ հրապարակումից հետո տեղի ունեցավ կանխատեսելին։ Մեծ պտուտակ «Lragir.am»–ը, հիմք ընդունելով «լուրը», սկսեց «վերլուծել» այն։
Եթե հիշում եք, մի ժամանակ նույն ՀԺ–ն գրում էր, թե իր հավաստի աղբյուրների համաձայն՝ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու 2012թ. ԱԺ ընտրություններին, թե ԲՀԿ–ն ընտրություններից հետո մնալու է կոալիցիայում, թե Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց փոխվարչապետի պաշտոն է ստանալու և այլն, և այլն, և այլն։
Այն օրերին էլ մեծ պտուտակները վերցնում էին ՀԺ–ի ու մյուս փոքր պտուտակների «լուրերն» ու դրանց վրա «վերլուծություններ» ներկայացնում համապատասխան եզրահանգումներով՝ ծառայություններ մատուցելով «արևմտամետ» Սերժին և «օֆշորատյաց» Տիգրանին։
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ գեբելսյան քարոզչամեքենան թիթեռնիկի կյանքով է ապրում։ Այսինքն, մեկ օր անց սրանց տարածած «մուտիտը» պայթում է, բայց դա չի խանգարում, որ նոր «մուտիտներ» ստեղծվեն ու կախվեն իրենց հավատացող ոչխարների ականջներից։
Դատելով ամենից՝ «մուտիտի» արտադրամասում հիմա կրկնակի եռանդով են աշխատելու, քանզի դրսի ուժերից քոթակ կերած «արևմտամետ» Սերժ Սարգսյանի միակ հենարանը մնացել է գեբելսյան քարոզչամեքենան։
Թե որքան կձգի Սերժը, կախված է բացառապես ՀՀ քաղաքացիներից և ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերից։
Մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանը ձախողվել է և պետք է հեռանա։ Ավելի ճիշտ՝ պետք է օգնենք, որ հեռանա։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելով՝ ռուսներին քծնող Սերժ Սարգսյանը հերթական փակ հանդիպումն է անցկացրել իրեն ենթակա լրագրողների հետ։ Ամենայն հավանականությամբ՝ ինստրուկտաժ է իջեցվել տարածել, թե Սերժ Սարգսյանին արևմտամետ համարողները ստոր արարածներ և դավադիր ուժեր են եղել, իսկ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցել է ոչ թե ինքը, այլ Սաշիկը, քանզի ինքը մանկուց երազել է Մաքսային միություն մտնելու մասին ու օրհնել է էն սհաթը, երբ Սաբյանինը մտել է ՌԴ մայրաքաղաքի ղեկավարի նստավայր։