Մայրաքաղաքում տեղադրված գովազդային վահանակներից տեղեկանում ենք, որ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը Հանրապետության հրապարակում։
Մի կողմ թողնենք այն, թե ինչպիսի երգչուհի է Նունեն։ Ի վերջո ռաբիսի «լայթ» տեսակը նունպես գոյության իրավունք ունի (նրա երգացանկի առանձին բացառությունները չհաշված)։ Մեզ այս պահին այլ հարց է հետաքրքրում։
Պարզ է, որ նման պետպատվեր Եսայանը չէր կարող հաջողացնել առանց Սերժ Սարգսյանի միջամտության։ Ի վերջո պետք չէ մոռանալ, որ երգչուհին անձնուրացաբար պաշտպանում էր ՀՀԿ ղեկավարին 2008–ի նախագահական «ընտրությունների» ժամանակ, փաստաբանություն անում մարտի 1–ի դեպքերից հետո և մինչև այժմ էլ, իր կոլեգա Շուշան Պետրոսյանի հետ, սարի պես կանգնած է նախաձեռնող նախագահի կողքին։ «Նախաձեռնող» նախագահն, ահա, փոխհատուցում է։
Նունեն ՀՀ ազատ քաղաքացի է և իր անձնական շահերից ելնելով՝ կարող է պաշտպանել տոկոս «խփող» նախագահին։ Այլ հարց է, որ կան մարդկային, քաղաքացիական ու բարոյական նորմեր, որոնք խախտելուց հետո արդեն ՀՀ ազատ քաղաքացուց վերածվում ես «ազատիչի» քաղաքացու։ Բայց սա էլ մեզ տվյալ դեպքում չի հետաքրքրում։
«Լավ, բա ի՞նչ է մեզ հետաքրքրում Նունեի հետ կապված»,– կհարցնի ընթերցողը։
Այն ինչ մեզ հետաքրքրում է, պետք է ավելի շատ հետաքրքրի Նունե Եսայանին։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին սատարող մամուլը, ավելի կոնկրետ «Lragir.am» կայքը «փչացրել» է երգչուհուն և իր դժգոհությունը հայտնել առ այն, որ Նունեն երգելու է անկախության օրը, այն էլ՝ Հանրապետության հրապարակում։ Կայքը հիշել է չարաբաստիկ ընտրությունների ու մարտի 1–ի մասին ու այդ ենթատեքստով հարձակվել Նունեի վրա։ Եվ դա այն դեպքում, որ «անկախները», պատկերավոր ասած, սովից կմեռնեին, եթե Սերժը մարտի 1–ով չհաջողացներ նախագահ դառնալ։
Եթե նմանատիպ տեսակետ հայտնեին այլ լրատվամիջոցներ, ապա դա կարելի էր նորմալ ընդունել։ Սակայն երբ մարտի 1–ի հետ կապված կոկորդիլոսի արցունքներ է թափում գեբելսյան քարոզչամեքենայի առաջամարտիկներից մեկն ու «քլնգում» Նունեին, արդեն էժանագին դեմագոգիա է։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը երկրի ներսում էլ է «և, և»–ի քաղաքականություն վարում։ Մասնավորապես՝ Սերժը և՛ նպաստում է, որպեսզի Նունեն պետպատվեր ստանա և ձայնը գլուխը գցի Հանրապետության հրապարակում, և՛ «անկախ» մամուլին քսի է տալիս Նունեի դեմ կամ համենայնդեպս չի խոչընդոտում հարձակումներին։
Հուսանք, որ Սերժի այս մի «և, և»–ը չի ավարտվի Նունե Եսայանին Ալլա Պուգաչովայով փոխելու «գիշերային» որոշմամբ։
Նունե Եսայանի համերգն ու Սերժ Սարգսյանի «և, և»–ը

Սևակ Մինասյան