Ղարաբաղյան գործընթացը կոտրում է Ադրբեջանի քաղաքական հիերարխիան
REGNUM-ը հաղորդում է, որ մինչ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փակ դռների հետևում բանակցում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ կուլիսների հետևում ակտիվորեն քննարկվում էր Ադրբեջանի պատվիրակության կազմում Իլհամ Ալիևի աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովի բացակայությունը։ Այս փաստը տարբեր մեկնաբանությունների առարկա է դարձել։ ՌԴ արտաքին գործերի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, REGNUM-ին հաղորդել է, որ մինչ այդ Մամեդովը բաց չի թողել Սարգսյան-Ալիև ոչ մի հանդիպում։ Մեկ ուրիշ փորձագետ դա գնահատել է, որպես «բացահայտ դեմարշ, որը վկայում է Ալիևի թիմում առաջացած պառակտման մասին»։ Նրա կարծիքով, Մամեդովը, որը երկար տարիների ընթացքում հանդիսանում է Ալիևների ընտանիքի խորհրդական Վաֆա Գուլուզադեի գաղափարակիցն ու մտերիմը, միացել է իր ուսուցչի կոշտ դիրքորոշմանը։ Հիշեցնենք, որ Գուլուզադեն Մադրիդյան սկզբունքների հրապարակումը որակել էր որպես «Բաքվի ամենամեծ վրիպումը, որը կարող է բերել Ադրբեջանի մասնատմանը»։ Փորձագետը եզրահանգել է, որ Մամեդովի դեմարշին Ադրբեջանի քաղաքական վերնախավում կարող են հետևել ավելի լուրջ տարաձայնություններ՝ այդպիսով արձանագրելով առաջին պառակտումը, Ալիևների, մոնոլիտ թվացող, իշխանության մեջ։