Լրահոս

20.07.2009 12:30


Փոթորիկն Իտալիայում 5 հոգու կյանք է խլել

Իտալիայի հյուսիսում մոլեգնած քամին 5 հոգու մահվան պատճառ է դարձել։ Միլան քաղաքում մոլեգնած քամու հետևանքով բազմաթիվ ծառեր են շրջվել, իսկ հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել։

Իտալիայի լողափները մի քանի ժամով փակված են եղել։ Տեղի իշխանությունները հաղորդել են, որ լողալը վտանգավոր է։ Իտալիայի տնտեսությանը վնաս է հասցվում այն պատճառով, որ զբոսաշրջիկները սկսել են լքել երկիրը, քանզի վատ եղանակի պատճառով իտալական քաղաքները զբոսաշրջիկների համար դարձել են պակաս հրապուրիչ։

Ըստ «Վեստի»–ի։

Այս խորագրի վերջին նյութերը