Հայաստանում մեծ կինոն չի զարգանում, իսկ սերիալների որակը բարձրացել է
«Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպել են ռեժիսոր-օպերատոր Էդուարդ Համբարձումյանը և Հայաստանում ռեյտինգային ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնող «Որոգայթ» հեռուստասերիալի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, ովքեր խոսել են հայ կինոյի անցյալի և ներկայի մասին, անդրադարձել են դեպի մեծ կինո հեռուստասերիալների զարգացման թեմային։ Մասնավորապես, Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ զբաղված է հայ կինոմատոգրաֆիայի ուսումնասիրությամբ։ Ըստ նրա՝ ուսումնասիրությունների ընթացքում ակնհայտ է դառնում, որ հատկապես 60-80-ական թթ.–ի հայկական կինոն, ոչինչով չի զիջել արտասահման ֆիլմերին։ Նա հավելել է, որ այսօր հայկական մեծ կինոն տնտեսական պատճառներով չի զարգանում, սակայն, ինքը կարող է ասել, որ հայկական սերիալների որակը բավականին բարձրացել է։ Զարգացել է նաև հեռուստատեսային կինոն։
Ռոման Մուշեղյանն էլ, նշել է, որ բարձրորակ կինոյի համար ֆինանսավորում և պահանջարկ է հարկավոր, ինչն այսօր չկա։
-Այն, որ մասայական արվեստը հասարակությունից անբաժանելի է, դա նորմալ է, սակայն, պետք է զուգահեռաբար ձգտել բարձրացնել հասարակաության ինքնագիտակցությունը։ Պետք է հնարավորություն և ֆինանսավորում լինի որպեսզի ստեղծվեն բարձրորակ ֆիլմեր,- ասել է Ռ.Մուշեղյանը։
Ներկա դրությամբ Ռոման Մուշեղյանը զբաղվում է նաև «Աղոթք» ֆիլմի նկարահանումներով։ Ֆիլմը մանկասպան մայրերի մասին է։ Ռեժիսորի խոսքերով խնդիրը հասարակության մեջ ակտուալ է, և ֆիլմի նպատակը խնդիրը բարձրաձայնելն ու, որպես այդպիսին, այդ տեսակը ոչնչացնելն է։

7or.am