Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները ակնհայտորեն «մտել են դերի» մեջ եւ իրենց դրսեւորում են որպես միակուսակցական համակարգի կրողներ:
Ավելի կոնկրետ՝ ցուցադրում են իսկական ԽՄԿԿ անդամի վարքագիծ:
Նման վարքագիծն, իհարկե, նոր չէ. նախկինում առիթներ եղել են, եւ տեսել ենք, թե ինչպես են դրսեւորում իրենց ազգային պահանողական կուսակցության անդամ համարող իշխանական վերնախավի անդամները: Հիշենք թեկուզ ՀՀԿ համագումարներից մեկը պատկերող տեսանյութը, երբ հանրապետականները հերթ էին կանգնել, որպեսզի ձեռքսեղմումով ողջունեն Սերժ Սարգսյանին: Մի 30 տարի առաջ նույնկերպ պոլիբյուրոյականներն ու կոմկուսի առաջամարտիկներն էին հերթ կանգնում՝ բարեւելու Բրեժնեւին: Անկախ Հայաստանում իշխող ուժի առաջնորդն ու կուսակցական վերնախավի անդամները, փաստորեն, շարունակում են խորրհրդային տարիներից ծանոթ միակ կուսակցության գործելաոճը: Թեպետ՝ միաժամանակ, իրենց առաջնորդին համարում էին «արեւմտամետ»:
Սակայն, սեպտեմբերի 3-ից հետո, ինչպես արդեն նկատեցինք, ՀՀԿ-ականներն իրենց այլեւս ազատ ու անկաշկանդ են զգում՝ չթաքցնելով սովետի մտայնությունը, որ իրենք են միակ կուսակցությունը, որի «հեգեմոն դերի» հետ ստիպված են հաշվի նստել բոլոր նրանք, ովքեր դեռ միամտաբար կարծում են, թե բազմակուսակցական քաղաքական համակարգը անհրաժեշտություն է:
Տեղական ԽՄԿԿ-ի վերածվելու Հանրապետականի ներքին մղումն ու ցանկությունը այսօր լավագույնս բացահայտվեց «Արցախ» մամուլի ակումբում, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրաժարվեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի եւ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի հետ մասնակցել ասուլիսի:
«Որեւէ ընդդիմադիր գործչի ասելու բան չունեմ»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Խախտելով նախապես հայտարարված համատեղ ասուլիսի ձեւաչափը, ՀՀԿ փոխնախագահը իբրեւ «վերին արտի ցորեն» միայնակ ասուլիս տվեց:
Սա արդեն լուրջ նախանշան է, թե ինչպես է առաջիկայում գործելու Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը: Քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, իրենց ընդդիմախոսներին չեզոքացնելու ՀՀԿ-ի եւ նրա նախագահի գործելակերպը ավելի քան հայտնի է, բայց որ այսպես հրապարակավ կարող են արհամարհել ու զրոյացնել՝ չբարեհաճելով անգամ բանավիճել ընդդիմադիր գործիչների հետ, նման բան առաջին անգամ ենք տեսնում:
Որ Սերժ Սարգսյանն անցած 5 տարիներին որդեգրել է տարբեր ուժերի եւ գործիչների «հաճախորդացնելու» կուրս եւ այն հաջողությամբ իրականացնում է, դա եւս հայտնի է բոլորին: Հիմա պարզվում է, կամ՝ այլեւս «հաճախորդացու» չկա, որի հետ կարելի է «պետականանպաստ» համագործակցություն սկսել, կամ՝ Սերժ Սարգսյանին այլեւս ոչ ոք պետք չէ: Քանզի ՝ «գալիս են հին ժամանակներ»:
Այլապես ինչպես հասկանալ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմախոսների հետ նույն սրահում լինելու եւ նրանց «բան ասելու» մտադրությունից բացահայտ արգահատանքով հրաժարվելու մոտեցումը:
Երեւի արդեն ՀՀԿ-ն ընդդիմադիր գործիչներին համարում է «փտած կապիտալիզմի մնացուկներ»:
Ի դեպ, ՀՀԿ համագումարներում Սերժ Սարգսյանը շարունակ վստահեցնում էր, թե բացառում են այլակարծության հանդեպ անհարգալից մոտեցումները եւ երկրում արմատավորելու են քաղաքական երկխոսության մշակույթը. «Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը…
Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները…
Երկրում քաղաքական երկխոսության մշակույթն արմատավորելու գործում ամենամեծ պատասխանատվությունն ու հնարավորությունը առաջնորդ կուսակցությանն է»:
Իսկ «առաջնորդ կուսակցության» փոխնախագահը արդեն «լայաղ չի անում» շփվել ու առնչվել ընդդիմադիր գործիչների հետ:
Իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի բոլոր վստահեցումներն ու խոստումներն են եղել սուտ ու կեղծ, ինչպես «հին, բարի ժամանակներում»:
«Գործառույթները» խափանվեցին

Կիմա Եղիազարյան