Հունվարի 21-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի նախկին գործկոմի շենքը և Աբովյանի քաղաքպետարանը պատրաստվում են պայթեցնել: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Տարհանվել են նշված շենքերում գտնվող անձինք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ահազանգը կեղծ էր