Լրահոս

14.09.2013 10:56


ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին վթարի է ենթարկվել

ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին վթարի է ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com–ից տեղեկանում ենք, որ ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավոտմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Lexus-ի վարորդը՝ Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Նորայր Վարդանյանն է, իսկ վիրավորների մեջ վերջինս կա, թե ոչ, այս պահին պարզվում է:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը