Լրահոս

20.07.2009 13:20


Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ադրբեջաում հանդիպել են 2 հայ ռազմագերիներին

 

Turan գործակալությունը հայտնում է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հուլիսի 15-ին Ադրբեջաում հանդիպել են 2 հայ ռազմագերիներ՝ Օհան Հարությունյանին և Գևորգ Թոմասյանին։ Իրականացվել է ռազմագերիների վիճակի մոնիտորինգ, տեղի է ունեցել առանձնազրույց։ Սա Կարմիր Խաչի նշված ռազմագերիներին երկրորդ այցելությունն է, որոնք ադրբեջանական կողմում հայտնվել էին մայիսի 31-ին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում կա վեց հայ ռազմագերի։

 

Այս խորագրի վերջին նյութերը