Լրահոս

20.07.2009 14:01


Լարիսա Ալավերդյան. «Չեմ ակնկալում, որ փոփոխություն տեղի կունանա Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ»

Լարիսա Ալավերդյան. «Չեմ ակնկալում, որ փոփոխություն տեղի կունանա Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ»

-Ես քիչ եմ տեղեկացված նախագահների հանդիպումից, քանզի սակավ տեղեկատվություն է տարածվել։ Չեմ կարծում, թե որևէ փոփոխություն տեղի կունենա իրադրության մեջ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով երեք նախագահների հանդիպման մասին։ Նա ասել է, որ հանդիպումից առանձնապես ակնկալիքներ չուներ, սակայն. «Եթե շատ ենք ուզում դրականը տեսնել, ապա դա այն է, որ պետք է հույս փայփայենք, որ մինչ նախագահները հանդիպում են իրար հետ, Ադրբեջանի նախագահի և քաղաքական ուժերի կողմից ռազմատենչ կոչերը կմնան զուտ կոչեր։ Հուսով եմ, որ հնարավոր չէ հանդիպել ու միաժամանակ անցնել հակաօրինական գործողությունների»։

-Գրեթե չեմ ակնկալում, որ փոփոխություն տեղի կունանա Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ։ Այն փոքր հայտարարությունը, որ տարածվել է ԶԼՄ-ներում, թե ՀՀ նախագահն ասել է, որ ԼՂՀ-ն չպետք է ունենա որևէ կարգավիճակ, որը ցածր է եղածից, կարծես թե առաջին անգամն է, որ տարածվում է լրատվամիջոցներով,-ասել է ԱԺ պատգամավորն ու իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին  կոչ արել լինել ակտիվ և սկսել ԼՂՀ-ի հասարակական ճանաչման գործընթացը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը