Ի՞նչ են պահանջում Սերժ Սարգսյանից Լյուդմիլա Հարությունյանը և Վահան Շիրխանյանը
Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շուրջ «Հայելի» ակումբում բանավիճել են «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանը և Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։
Լ. Հարությունյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է հետևյալը.
-Կատարել սեփական դերը, ձերբազատվել Ղարաբաղին պատկանող դերից, հասարակության կարծիքը լսել և մտահոգ լինել ապագայի մասին այն առումով, որ խաղաղությունը երբ որ եկավ, մեր հասարակությո՛ւնն է ճաշակելու խաղաղության պտուղները։ Որ Ղարաբաղի անվտանգության մասին մտահոգ են, դրանում չեմ կասկածում, բայց Հայաստանի խնդիրն էլ է կանգնած։
Վ. Շիրխանյանն էլ Ս. Սարգսյանից պահանջում է.
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն արդեն պետք է հասկացած լինի, որ բանակցային գործընթացը տապալված է, որ դիվանագիտությունը պարտություն է կրել, որ եթե նա ունի ղարաբաղյան հինախնդրի լուծման քաղաքական ծրագիր, անցնի այդ ծրագրի իրականացմանը։ Եթե նա չունի ծրագիր, պետք է հեռանա, ինչպես հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը։

7or.am