ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցան նախագահական ընտրությունների «ոգով». կես ժամում քվեարկեց պալատի 100 անդամ՝ ապահովելով այս կառույցը 8 տարի ղեկավարած նախագահի՝ Ռուբեն Սահակյանի համար նախընտրելի իրավահաջորդի «հաղթանակը»:
Դատելով պալատի նախագահի թեկնածուներից մեկի՝ Տիգրան Աթանեսյանի ոգեւորությունից, որը քվեների հաշվարկից րոպեներ անց շնորհավորեց «նորընտիր» նախագահին՝ Արա Զոհրաբյանին, կարելի է ենթադրել, որ Աթանեսյանն այս ընտրություններում հանդես էր գալիս ուրույն դերակատարմամբ:
Թվում է՝ Աթանեսյանը ձեւականորեն էր առաջադրել իր թեկնածությունը՝ ընտրություններում «մրցակցություն» ապահովելու նպատակով, այլապես ինչպես հասկանալ նրա հափշտապ եւ բուռն շնորհավորհանքը ուղղված Սահակյանի «դրածոյին»:
Իսկ պալատի նախագահի մյուս թեկնածուն՝ Կրոմվելը Գրիգորյանը մինչ օրս լռություն է պահպանում:
Ընդհանրապես, դժվար է ասել, թե Ռուբեն Սահակյանի ղեկավարման շրջանում որքանով է այս պալատը կայացել որպես անկախ կառույց:
Սահակյանի վերջին դատական պաշտպանությունը ցույց տվեց, որ նա, ինչպես շատերն են պնդում «իշխանության կամակատարն» է եւ գործում է Բաղրամյան 26-ի ցուցումներով:
Բավական է հիշել օրեր առաջ Լիսկայի հանցագործ որդու պաշտպանությունը ստանձնած Սահակյանի հայտարարությունը, որով նա այսպես արդարացեց հանցագործին ազատելու համար թափած թե՛ փաստաբանական ջանքերը եւ թե՛ քննչական մարմնի որոշումը. «Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»։
Պարզվում է՝ երկրում արդարադատություն կա, սակայն չգիտես ինչու ոչ ոք դա չի տեսնում կամ չի ուզում տեսնել:
Այս հայտարարությունը լսելուց հետո մնում է ենթադրել, թե Լիսկան ինչքան փող է թափել Սահակյանի վրա կամ՝ թերեւս, պարզապես ասել է՝ «Փաթաթեք, Սահակյանին, ես այն գնում եմ»:
Հանցագործին ազատ արձակելու մասին լսելուց հետո ողջ ժողովուրդը իսկական շոկ ապրեց, իսկ Սահակյանը փորձում է բոլորին համոզել, որ լիսկաներին պատժելու պահանջ ներկայացնողները պետք է մոմ վառեն, որ վերջապես «արդարադատություն կա»:
Անշուշտ, նա իր մասնագիտական աշխատանքն է կատարել, բայց դրանից հետո պնդել, թե կա արդարադատություն, երբ բոլորը նրա պաշտպանյալին ազատելուց հետո մեկ բան էին ասում՝ «Դատեցին արդարությունը» պարտադիր չէր, որ նաեւ այդպիսի ծիծաղելի բան ասեր:
Իսկ նման անհեթեթություններ հնչում են բացառապես Բաղրամյանի 26-ի հանձնարարականով:
Իր այս հայտարարությամբ պալատի նախկին նախագահը Փաստաբանների պալատը իջեցրեց եւ հասցրեց ինչ-որ դախլի մակարդակի:
Սահակյանի այս կեցվածքը հուշում է, թե ինչպիսին կլինի նրա ցանկալի իրավահաջորդը:
Պալատի պալատը

Կիմա Եղիազարյան