Լրահոս

20.07.2009 13:45


ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և ԵՄ դիրքորոշումները համընկնում են

Հուլիսի 18-ին Եվրամիության նախագահությունը հադես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Եվրոպական միության նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպումը և կոչ անում երկու կողմերին շարունակել ու ակտիվացնել իրենց ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավրոման ուղղությամբ»: Նմնատիպ դիրքորոշմամբ է հանդես եկել նաեւ Հայաստանը՝ կառուցողական անվանելով բանակցող կողմերի տրամադրվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Փաստորեն արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ համընկնում են Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումները՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճաանպարհով:

 

Այս խորագրի վերջին նյութերը