Լյուդմիլա Հարությունյան. «Հասարակությունները բոլորովին պատրաստ չեն փոխզիջման և լուծումների»
-Ղարաբաղյանը յուրահատուկ կոնֆլիկտ է և պետք է ունենա լուծման յուրահատուկ սկզբունքներ,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանը։ -Մադրիդյան սկզբունքները սովորական սկզբունքներ են, որոնցով աշխարհի տարբեր մասերում լուծվում են սովորական կոնֆլիկտները։ Դրանք մինչև վերջ հարմարեցված չեն ղարաբաղյան կոնֆլիկտին, քանզի հաշվի չեն առնում Ղարաբաղը որպես կողմ, Ղարաբաղի դեմոգրաֆիական ու տնտեսական խոցելիությունը և այլն։
Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումն էլ, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների կողմից միտումնավոր է արվել՝ պարզելու, թե հակամարտող կողմերի հասարակությունները որքանո՞վ են պատրաստ փոխզիջումների և, ընդհանրապես, խնդրի կարգավորմանը.
-Կարծում եմ, որ հասարակությունները բոլորովին պատրաստ չեն փոխզիջման և լուծումների։
Լ. Հարությունյանը նաև կարծում է, որ ԼՂ-ի հակամարտությունը կարգավորելու գործընթացն արհեսատականորեն էր արագացված։ Այժմ, տեսնելով, որ հասարակություններն անպատրաստ են լուծումների, այն այլևս կդանդաղի։

7or.am