«Գրասենյակն ընկավ։ Հե՛տ քաշվեք, ընկերնե՛ր»։ Իլֆի ու Պետրովի հայտնի ստեղծագործության հերոսի այս խոսքերն ամբողջությամբ կիրառելի են Հայաստանում գործող «թունդ արևմտամետների» համար։
Սեպտեմբերի 3–ց հետո սրանք պետք է իրենց կանտոռաները փակեն ու այլևս չերևան մարդկանց աչքերին, քանզի իրենց «արևմտամետությամբ» Հայաստանը մտցրեցին Մաքսային միության մեջ, սակայն դեռ շարունակում են գործել և պայքարել պետպատվերի շրջանակներում։
«Արևմտամետները», թերևս, չեն հասկացել, որ իրենց գրասենյակը հանկարծամահ է եղել։ Նրանց այդ մասին չեն ասում, որ տրամադրությունները չընկնի։ Կամ էլ հասկացել են այդ ամենը, բայց քանի որ ստամոքսը ճնշում է ուղեղին, շարունակում են նույն ոգով ծառայել Բաղրամյան 26–ին ու օֆշորային գոտիների մեծ մասնագետ Տիգրան Սարգսյանին։
Բայց ի՜նչ գաղափար ջուրն ընկավ։ «Արևմտամետների» համար մինչև սեպտեմբերի 3–ը ամեն ինչ այնքան լավ էր ստացվում։ Նրանք ընդդիմադիր դիրքերից աջակցում էին Սերժ Սարգսյանին ու ձեռքի հետ լուծում սեփական սոցիալ–տնտեսական խնդիրները՝ այդ ամենին տալով «գաղափարական» տեսք։
«Արևմտամետները» մի դեմագոգիկ թեզ էին հորինել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում չարյաց փոքրագույնն է, քանզի ուզում է Հայաստանն ասոցացնել ԵՄ–ի հետ, իսկ ահա ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ինչպես նաև հավասարակշռված արտաքին քաղաքականության մյուս կողմնակիցները «իմպերիալիստական Ռուսաստանի» գործակալներն են։ Իրենք էլ, ահա, Հայաստանի ինքնիշխանության ռահվիրաներն են և փորձում են Սաշիկի հետ ուս ուսի տված մտնել Եվրոպա։
Հիմա երբ հայտնի է, թե ով է իրականում «իմպերիալիստական Ռուսաստանի» թիվ մեկ և միակ գործակալը, սրանք դարձյալ քննադատում են ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու մյուսներին, բայց ոչ ՀՀԿ ղեկավարին, ով իր անմեղսունակ ու խիստ «նախաձեռնողական» քայլերով Հայաստանը դարձրեց մեկուսացված երկիր։
Եթե «արևմտամետները», ինչպես իրենք են իրենց ներկայացնում, այդքան գաղափարական են, որ պատրաստ են անգամ սատանաjի հետ համագործակցել «հանուն անկախ Հայաստանի ու մեր երկրի եվրոպական կուսրի», ապա պետք է փողոց լցվեին ու պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ «արևմտամետ» և չափից դուրս «անկախ» լրատվամիջոցներն էլ անարգանքի սյունին պետք է գամեին նույն Սերժ Սարգսյանին։ Մինչդեռ սրանք ահասարսուռ գնահատականներ են տալիս Մաքսային միություն մտնելու սերժսարգսյանական որոշմանը, բայց կռիվ են տալիս Պուտինի, Ռուսաստանի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մյուսների դեմ։ Եվ ոչ մի ծպտուն Սերժի մասին։
Նկատենք, որ նման «սկզբունքայնությունը» ներհատուկ է միայն հաճախորդներին ու ավարտված ժուլիկներին։ Ինչպես նաև հաճախորդների և ժուլիկների ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներին»։
Մի խոսքով, փակե՛ք կանտոռան, պարոնա՛յք (ինչպես նաև կնանիք) «արևմտամետներ»։ Կամ էլ արագ վերապրոֆիլավորվեք և դարձեք «ռուսամետներ», այլապես Սերժը ձեզ կերակրելու իմաստ չի տեսնի։ Ֆյուլեների հույսին որ մնաք, սովից կզկռտաք։ Եվրաօլուխները Հայաստանին էին ուզում «քցել», բայց վերջնարդյունքում «քցվեցին»։ Այնպես որ, ուսումնասիրե՛ք ռուս վերլուծաբան Դուգինի ներկայացրած եվրասիականության տեսությունը և անցե՛ք գործի։
«Արևմտամետների» կանտոռան հանկարծամահ եղավ

Սևակ Մինասյան