Լրահոս

17.09.2013 17:30


Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը կոչ է անում կուսությունից զրկվել 26 տարեկանից ոչ ուշ (տեսանյութ)

Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը կոչ է անում կուսությունից զրկվել 26 տարեկանից ոչ ուշ (տեսանյութ)

Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Այս մասին գրում է aravot.am–ը։

Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել.

«Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը՝ կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- Aravot.am-ին ասաց կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Մանրամասներն այստեղ՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը