Արմեն Աղայան. «Յուրաքանչյուր զիջողականություն մեծացնում և մոտեցնում է պատերազմի սպառնալիքը»
«Սերժ Սարգսյանի հավակնոտ նախաձեռնությունները հայ-թուրքական, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հաշտեցման ուղղությամբ չեն կարող չձախողվել»,-այսպես է պատասխանել «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արմեն Աղայանը «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը։
-Մոսկովյան հանդիպման ժամանակ մենք ականատես եղանք այս հաստատման հերթական ապացույցին: Երբ Սերժ Սարգսյանը, նախագահի աթոռին տիրանալով, որոշեց վերակենդանացնել Մինսկի խմբի՝ փակուղի մտած գործունեությունը, բնական էր, որ այդ ազդանշանը, ինչպես Բաքվում և Անկարայում, այնպես էլ համաշխարհային գլխավոր մայրաքաղաքներում, պետք է ընկալեին որպես Հայաստանի թուլության և հավելյալ զիջումների պատրաստակամության նշան: Սերժ Սարգսյանն էլ, իր ընթացիկ հայտարարություններով, հաստատում էր այդ տպավորությունը: Սակայն երբ նա համարձակվեց կատարել առաջին քայլերը, Թուրքիայի հետ ստորագրեց ինչ-որ «ճանապարհային քարտեզ», հետո էլ հայտարարեց Մադրիդյան սկզբունքների ընդունելի լինելու մասին, ապա երկու դեպքում էլ ստացավ կոշտ հակազդեցություն երկրի ներսում: Ընդ որում, տերպետրոսյանական կեղծ ընդդիմությունը նրան սատարեց: Փոխարենը, վարչախմբին սարսափեցրեց ազատագրված տարածքները չհանձնելու դիրքից հանդես եկող ընդդիմության ընդարձակումը և ակտիվացումը, այդ թվում` Արցախում, բանակում և այն մարդկանց հաշվին, ում մինչ այդ վարչախումբն իր աջակիցներն էր համարում, քանի որ նրանք հետևողականորեն դեմ էին արտահայտվում առաջին նախագահի վերադարձին,- ասել է Արմեն Աղայանն ու շարունակել: -Հիմա այդ մարդկանց աչքում Սերժ Սարգսյանը ջնջեց տարբերությունն իր և Տեր-Պետրոսյանի միջև: Այս պայմաններում Սերժ Սարգսյանը դժվար թե համարձակվեր ստորագրել որևէ նոր հակահայ փաստաթուղթ: Ես հասկանում եմ համանախագահների հիասթափությունը: Նրանք նորից կանգնեցին հին տաշտակի առաջ, երբ «նախագահները համաձայն են, իսկ ժողովուրդները պատրաստ չեն»:
Հարցին՝ վերոնշյալ հանդիպումը պարոն Աղայանի մտահոգությունները փարատե՞ց, թե՞ դրանք ավելի խորացան, նա պատասխանել է.
-Իմ մտահոգությունները չեն փարատվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական վերնախավում տեղի չի ունեցել ազգային-գաղափարական սերնդափոխություն, քանի դեռ Հայաստանում իշխում են հայրենի տարածքները հանձնելու, դրանցով առևտուր անելու կողմնակիցները, քանի դեռ ընդդիմությունը սրանց քննադատում է ոչ թե հանձնելու, այլ հանձնելն ուշացնելու համար: Իմ մտահոգությունները չեն փարատվի, քանի դեռ Արցախում, այդ թվում՝ բոլոր ազատագրված շրջաններում, չի բնակվի առնվազն կես միլիոն մարդ, և այն ներառված չի լինի ՀՀ վարչատարածքային քարտեզում։ Քանի դեռ չեն վերականգնվի ՀՀ Արցախցի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, և նրանք չեն մասնակցի ՀՀ նախագահի և խորհրդարանի ընտրություններին: Իմ մտահոգությունները չեն փարատվի, քանի դեռ մեր դպրոցներում, հեռուստատեսությամբ և գովազդային վահանակներում չեն դադարել օգտագործել Հայաստանի աղճատված քարտեղները` ԼՂԻՄ-ով կամ առանց ԼՂԻՄ-ի: Բացի այդ, յուրաքանչյուր նման հանդիպում, որտեղ Հայաստանի անարժան ներկայացուցիչները հավաստիացնում են հայրենիք զիջելու իրենց պատրաստակամության մասին, ծանր վիճակում է դնում հայությանը, նրա իրական ներկայացուցիչներին, որոնց ազգային դիրքորոշումները խիստ և անհիմն արմատական են ընկալվում: Վերջապես, յուրաքանչյուր զիջողականություն մեծացնում և մոտեցնում է պատերազմի սպառնալիքը:
Ինչ վերաբերում է քննարկվող որոշակի փաստաթղթին, ապա, ըստ Արմեն Աղայանի, «դրա հիմնական սկզբունքները շարունակում են քննարկվել, և մտահոգիչ է, որ դրանք, ընդհանուր առմամբ, հրապարակային հավանության են արժանացել միաժամանակ երկու նախագահների կողմից»:
-Բոլոր այդ կետերը բացարձակապես մերժելի են՝ առանձին-առանձին և միասին: Հայրենի տարածքները չեն կարող հանձնվել թշնամուն, այլ պետք է լիարժեք բնակեցվեն և պաշտոնապես ներառվեն հայկական պետության կազմում: Խաղաղապահները խաղաղության երաշխիք չեն, այլ իրական երաշխիքների վերացման և նոր տարածքային կորուստների միջոց: Արցախի իրավական կարգավիճակի հետ կապված բոլոր անհրաժեշտ քայլերը վաղուց կատարվել են, իսկ նոր հանրաքվեն կասկածի տակ է դնում նախկինի արդյունքները: Առավել ևս, պատերազմից հետո դրա կարիքն ընդհանրապես չկա, որովհետև ժողովուրդն արյամբ է արդեն քվեարկել: Ադրբեջանցիները չեն կարող վերադառնալ Արցախ: Նրանք կորցրել են այդտեղ բնակվելու իրենց իրավունքը՝ մասնակցելով հակահայ թշնամական գործողություններին և հայաթափելով Բաքուն, Սումգայիթը, Գարդմանքի, Նախիջևանի և այլ հայկական շրջանների քաղաքներն ու գյուղերը: Քանի դեռ ՀՀ ներկայացուցիչները շարունակում են բանակցել նման կետերի շուրջ, մեր մտահոգությունները չեն կարող փարատվել,-հավաստել է Ա. Աղայանը։