Լրահոս

24.11.2010 16:31


ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ մարմնավաճառների են հայտնաբերել

Լիսաբոնում նոյեմբերի 19-20-ը անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի Վրաստանի պատվիրակության անդամները հյուրանոցում աղմկոտ երեկույթ են կազմակերպել, որին հրավիրել են 80 մարմնավաճառների։ Այս մասին հաղորդում է պորտուգալական «Correio da Manha» թերթը։

Թերթի տվյալներով՝ երեկույթին միացել են նաև Հայաստանի պատվիրակության անդամները։ Աղմուկը խանգարել է Ֆրանսիայի պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Հրատարակության տվյալներով՝ Սարկոզիի բողոքից հետո երեկույթը դադարեցվել է։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ չի մեկնաբանելու այս դեպքը, քանի որ այդ մասին տեղեկություն չունի։ Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Georgia Times»-ը, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմության ներկայացուցիչ Լևան Վեփխվաձեի խոսքերով՝  ԶԼՄ-ներում հայտնված լուրը հետաքննություն է պահանջում։

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես հաղորդում է«Интерфакс»-ը, երեկույթին հայկական պատվիրակության անդամների մասնակցության մասին լուրն անվանել է անհեթեթություն։

Այս խորագրի վերջին նյութերը