Լրահոս

24.11.2010 17:10


Հանդիպել են ՀՀ և Հունգարիայի Հանրապետություն պաշտպանության նախարարները

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը' հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: 

Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:

Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի Հանրապետության Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում  և Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև հայ և հունգարացի զինվորների հուշարձանին:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 25-ին:  

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը