Առնոլդ Շվարցենեգերը կխաղա «Ավատար» ֆիլմի 2-րդ մասում
20 տարվա դադարից հետո Առնոլդ Շվարցենեգերը և օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կրկին համագործակցում են։ Կալիֆոռնիայի նախկին նահնագապետը խաղալու է «Ավատար» ֆիլմի 2-րդ մասում: Այս մասին տեղեկացնում է «Latino Review» կայքը։
«Ավատար» ֆիլմի 2-րդ մասի աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել էր դեռևս օգոստոսին։ Նկարահանվելու են ֆիլմի երեք նոր մասեր, որոնք էկրան կբարձրանան համապատասխանաբար 2016թ. դեկտեմբերին, 2017-ին և 2018-ին:
Ըստ Ջեյմս Քեմերոնի՝ «Ավատար 2»-ը և «Ավատար 3»-ը համատեղ նկարահանելու վերաբերյալ այժմ բանակցություններ են տարվում Չինաստանի կինոարտադրողների հետ։ Ռեժիսորին այդ քայլին է դրդել չինական կինոարդյունաբերության՝ օր օրի կատարելագործման փաստը։
Հիշեցնենք, որ Շվարցենեգերը և Քեմերոնը միասին աշխատել են «Տերմինատոր 1», «Տերմինատոր 2» և «Իրական ստեր» ֆիմլերում: