Անեսթեզիոլոգը բեղեր է կպցրել ու արցունքներ նկարել անգիտակից հիվանդի դեմքին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ–ի Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ամերիկուհի Վերոնիկա Վալդեսը դատի է տվել անեսթեզիոլոգին և բուժքույրերից մեկին։ Վիրահատության ժամանակ, երբ Վերոնիկան գտնվել է ընդհանուր անզգայացման վիճակում, անեսթեզիոլոգը կնոջ դեմքին արցունքներ է նկարել և արհեստական բեղեր կպցրել, իսկ բուժքույրը նկարել է այդ ամենը և տեղադրել համացանցում:
Կատարվածի մասին Վալդեսը, ով 13 տարի աշխատում է նույն հիվանդանոցում, իմացել է միայն այն ժամանակ, երբ նորից աշխատանքի է անցել, և գործընկերները ցույց են տվել նկարները:
Անեսթեզիոլոգն իր հերթին պնդում է, որ ոչ մի վատ մտադրություն չի ունեցել. ընդամենը ցանկացել է ուրախացնել Վալդեսին վիրահատությունից հետո: