Լրահոս

20.07.2009 15:56


Երկիր մոլորակին շատ մոտ անցել է խոշոր աստղակերպ

Երեկ Երկիր մոլորակին շատ մոտ անցել է խոշոր աստղակերպ, որը կարող էր դառնալ երկրորդ Տունգուսյան երկնաքարը։ Երկրին ամենամոտ կետում նրա և մեր մոլորակի միջև առավելագույն տարածությունը եղել է 66 հազ. կմ։

 «2009 DD45» անվանումն ստացած աստղակերպի չափսերը, տարբեր գնահատականներով, 20-50 մ է (համեմատելու համար՝ Տունգուսյան երկնաքարն ընդամենը 30 մ է եղել)։

Աստղակերպի շարժման արագությունը, երբ նա Երկիր մոլորակից գտնվել է նվազագույն հեռավորության վրա, եղել է 20 մ/վրկ։ Նրա շարժման էներգիան համարժեք է եղել 1ՄՏ տրոտիլի։

Ըստ ռուսական մամուլի

 

Այս խորագրի վերջին նյութերը