Լրահոս

18.09.2013 14:16


Եղբորը սպանել և դիակը թաղել էր այգում

Եղբորը սպանել և դիակը թաղել էր այգում

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները սպանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ Խոջայանին:

Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ Խոջայանի ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970 թ. Հարություն Խոջայանի հետ, որի ընթացքում աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով նույն օրը՝ ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գ. Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:

Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է դիահերձարան:

Հանգամանքները պարզվում են:

Գառնիկ Խոջայանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը