Լրահոս

20.07.2009 16:07


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. «Արցախը ոչ թե պետք է մասնակցի կարգավորման բանակցություններին, այլ վարի դրանք Ադրբեջանի հետ»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. «Արցախը ոչ թե պետք է մասնակցի կարգավորման բանակցություններին, այլ վարի դրանք Ադրբեջանի հետ»

-Արցախը ոչ թե պետք է մասնակցի կարգավորման բանակցություններին, այլ վարի դրանք Ադրբեջանի հետ,- լրագրողներին ասել է Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը.

-Հայաստանն այդտեղ անելիք չունի։ Հայաստանի խնդիրը ԼՂՀ անկախությունը ճանաճելն է և նրա անվտանգության երաշխավորը լինելը,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պետք է բանակցի «գնացքներից գողացված 7000 հայերի՝ 40 մլն տոննա երկաթուղային բեռների վերադարձման և Հայաստանին սահմանամերձ հարյուրավոր բնակավայրերին ադրբեջանական թալանչիական հարձակումներով և ռմբակոծումներով հասցված վնասների փոխհատուցման շուրջը»։ Իսկ քանի դեռ Ադրբեջանը չի պատժել Սումգաիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի և այլ բնակավայրերի ջարդարարաներին, ապա Հայաստանը և Արցախը, ըստ Վ. Շիրխանյանի, Ադրբեջանի հետ բանակցելու պատճառ և պարտավորություններ չունեն, «քանզի նա մնում է ռասիստ, ազգայնամոլական երկիր»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը