Լրահոս

18.09.2013 16:49


Պահանջելու են Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականները

Պահանջելու են Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականները

Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևա՛ն, իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:

Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և վաղը՝ դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականները:
Երևանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը